Միլանի քաղաքական գործիչները, Հավերժական քաղաքի հետքերով, որոշում են կայացրել բացել Կարմիր լապտերների փողոց:
Ինչպես աջակողմյան, այնպես էլ ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները կողմ են արտահայտվել հնագույն մասնագիտության ներկայացուցիչների համար հատուկ աշխատանքային գոտի ստեղծելուն՝ նշելով, որ դա միակ միջոցն է «առկա խնդիրները» լուծելու համար: Կարմիր լապտերների փողոց բացելու հարցը կրկին բարձրացվել է Հռոմում նման փողոց բացելու որոշումից հետո:
Նախկինում նման առաջարկ արդեն հնչել է երկրի ֆինանսական մայրաքաղաքի ղեկավարության կողմից, բայց մերժվել է: Դեռևս պարզ չէ, թե Միլանի որ թաղամասում կհայտնվի Կարմիր լապտերների փողոցը: