Ռոք լեգենդ սըր Միք Ջագգերը կօգնի British Airways ընկերության ուղևորներին ճիշտ երաժշտական ճաշակ ձևավորել թռիչքի ընթացքում: Հենց նա է այժմ պատասխանատու երգացանկի բովանդակության համար, որը կհնչի 2014 թվականի մարտին:
Հայտնի է, որ հավաքածուն կներառի այնպիսի կատարողների երգեր, ինչպիսիք են` Սալիֆ Կեյտան, Ֆելա Կուտին, Ռուֆուս Ուեյնռայթը և Անժելիկա Կիժոն: Ավիաընկերությունը պայմանագիր է կնքել Songlines երաժշտական ամսագրի հետ, որը կտեղեկացնի ուղևորներին երգացանկի այս կամ այն երգի մասին. հայտնում է Tickets.ua-ն` հղում կատարելով Breaking travel news-ին:
Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ թռիչքը հիանալի ժամանակ է լավ երաժշտություն լսելու համար: Իսկ ով կարող է ավելի լավ ընտրել երգացանկը, եթե ոչ ռոք երաժշտության լեգենդ Միք Ջագգերը: