Հելսինկիի Սինեբրյուխովա թանգարանը պատրաստվում է «Միքելանջելոն և Սիքստինյան Կապելլան» ցուցահանդեսի բացմանը, որը Ֆինլանդիայում առաջին անգամ կներկայացնի Վերածննդի դարաշրջանի հանճարեղ իտալացի վարպետի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը կպատմի Միքելանջելոյի կյանքի, Ֆլորենցիայում գտնվող Casa Buonarroti տուն թանգարանի մասին:
Ցուցահանդեսում կներկայացնեն Casa Buonarroti-ի հավաքածուի գեղանկարները և նկարները: Ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշները կդառնան վարպետի 15 ուրվագծերը, որոնք պատկանել են հրաշագործ Սիքստինյան Կապելլայի առաստաղի որմնանկարներին: Ցուցահանդեսը լրացնում է իտալացի վարպետ Ջորջիո Գիզիի նկարները, որոնք Սիքստինյան Կապելլայի պատճեներն են: Ցուցահանդեսը կանցկացվի փետրվարի 15-ից մինչև մայիսի 19-ը. հայտնում է Fontanka.fi-ն: