Մեքսիկայի մայրաքաղաքը կրկին էկոլոգոիական տագնապ է հայտարարել

Մեքսիկայի մայրաքաղաքի իշխանությունները երեքշաբթի օրը հայտարարել են էկոլոգիական տագնապ օզոնի բարձր մակարդակի պատճառով․ հայտնում է մեգապոլիսի կառավարությունը։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Մեխիկոյի շրջակա միջավայրի հանձնաժողովի տվյալներով՝ քաղաքում օդի որակի ինդեքսը հասել է 155 միավորի Միգել Իդալգո թաղամասում, մյուս թաղամասերում այն մնում է 150 միավոր  մակարդակի, ինչը նշանակում է մթնոլորտի շատ վատ որակ։

Վերջին մի քանի ամիսներին Մեխիկոյում  պարբերաբար էկոլոգիական տագնապ է հայտարարվում, վերջին անգամ եղել է մայիսի  27-ին։

Տագնապի հայտարարման հե կապված՝ այս չորեքշաբթի կրկին կներդրվեն սեփական ավտոմեքենաներից օգտվելու համար լրացուցիչ արգելքներ։ Փողոց չեն կարող դուրս գալ ավտոմեքենաներ, որոնց համարները վերջանում են 3, 4, 9 և  0 թվերով։

Ավելի վաղ Մեխիկոյում այս տարվա ապրիլի  5-ից հունիսի  30-ին արգելվել էր վարել սեփական ավտոմեքենաները շաբաթվա մեջ մեկ ամբողջ օր։ Սահմանափակումը գործում է՝ անկախ էկոլոգիական ստուգման ժամանակ մեքենայի գրանցած արդյունքից։ Նախկինում նման արգելքները գործում էին միայն հին մեքենաների վրա՝  «1» և «2» նշումով, իսկ  «0»  և «00»  նշումովները կարող էին երթևեկել շաբաթվա բոլոր օրերին;

Մարտի կեսին Մեխիկոյում վերջին  14 տարվա մեջ առաջին անգամ հայտարարվել է արտակարգ դրություն օզոնի բարձր կոնցենտրացիայի հետ կապված։ Մեգապոլիսի շրջակա միջավայրի հանձնաժողովի տվյալներով՝ օզոնի կոնցենտրացիայի մակարդակը հասել էր 203 միավորի։ Վերջին անգամ նման բարձր ցուցանիշ գրանցվել էր   2002 թվականի սեպտեմբերին (242 միավոր)։

You might also like