Մեքսիկան ցանկանում է օրինականացնել մարիխուանան առողջարաններում
Երկիրը գնում է այս քայլին հանցագործությունների թիվը պակասեցնելու և զբոսաշրջիկների թիվը ավելացնելու նպատակով։
Մեքսիկայի Տուրիզմի նախարարությունը իր աջակցություն է հայտնել Առողջապահության նախարարության՝ երկրի առողջարաններում մարիխուանայի մասնակի օրինականացման նախաձեռնությանը։ Այդ մասին հայտնում է ՌԴ տուրօպերատորների ասոցացիան։
Նախարարությունը կարծում է, որ այդ քայլը կօգնի կրճատել հանցագործությունների թիվը, որոնք կատարվում են զբոսաշրջիկների դեմ։ Օրինակ, Լոս Կաբոս հանգստավայրը թմրանյութերով պայմանավորված սպանությունների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի․ 100 000 բնակչի հաշվարկով 69 մարդ։
Բացի այդ, թեթև թմրանյութերի օրինականացումը Կանկունում և Լոս Կաբոսում կարող է ավելացնել նաև հանգստացողների թիվը։