The Los Angeles Times-ը հայտնում է, որ Մեքսիկայի Կաբո-Սան-Լուկասում գտնվող Auberge Resort հյուրանոցի կազմակերպած նոր ծրագիրը առաջարկում է ջրասույզներին լողալ շնաձկան հետ: Մինչև մյուս տարվա մարտը հյուրանոցային խմբի սեփականատեր Էսպերանցան հնարավորություն է տալիս լողավ շնաձկների հետ Կալիֆորնիայի ծոցի Լա Պաս վայրից ոչ շատ հեռու, որտեղ շնաձկները գալիս են կերակրվելու:
Ութժամյա ծովային ճանապարհորդությունը Կորտեզ ծովում, ինչպես այլ կերպ անվանում են Կալիֆորնիայի ծոցը, Էսպերանցայի մի քանի նոր ծրագրերից մեկն է: Ծրագրի մասնակիցները կրում են սուզահագուստներ և խողովակով դիմակներ: Կարող են օգտագործել նաև ֆոտոխցիկներ և տեսախցիկներ, իսկ ուղեցույցները կօգնեն հեշտությամբ գտնել վայրերը, որտեղ կարելի է հանդիպել շնաձկներին: