Մեքսիկան սպասում է շոկոլադի սիրահարներին

Նոյեմբերի 22-ից մինչև 25-ը մեքսիկական Տաբասկո նահանգում արդեն երրորդ անգամ կանցկացվի շոկոլադի «Մայաների ժառանգությունը» (Festival del Chocolate Legado Maya) փառատոնը: Փառատոնի հյուրերը կարող են ծանոթանալ այդ համեղ սննդի պատրաստման ընթացքին: Այցելուներին սպասվում են վարպետության դասընթացներ, որոնք անցկացվում են կակաոյի և շոկոլադի մասնագետների կողմից, մշակութային միջոցառումներ, տեղական և արտասահմանյան մթերքների ցուցահանդեսներ. հայտնում է BuenoLatina.ru-ն: Ինչպես նաև կկազմակերպվեն կակաոյից պատրաստված տարբեր մթերքների վաճառք: «Մայաների Ժառանգություն» փառատոնը կազմակերպվել է տեղի զբոսաշրջային իշխանությունների օգնությամբ, որպեսզի ծանոթացնեն այդ տարածաշրջանի մշակույթին և պատմությանը: Տաբասկո նահանգը (Tabasco) գտնվում է երկրի հարավ արևելքում, Գվատեմալայի սահմանի մոտ: Դրա մայրաքաղաքում` Վիլյա Էրմոսում (Villahermosa), զբոսաշրջիկները հաճախ են իջևանում Մայաների հնագույն քաղաք այցելելուց առաջ:

You might also like