Մեքսիկական քաղաքը դարձել է հայտնի տուրիստական ուղղություն սիրահար զույգերի շրջանում

Փոքրիկ մեքսիկական քաղաքը դարձել է ուխտատեղի աշխարհի սիրահարների համար։ Տեղի նրբանցքներից մեկում միաձուլվելով համբույրով՝ յուրաքանչյուր զույգ հուսով է պաշտպանել իրենց սերը ցանկացած խոչընդոտից։guanajuato kissing alleyԳուանախուատո քաղաքը հայտնի է՝ շնորհիվ սիրահարներ Կարլոսի և Աննայի անհավանական լեգենդի։ Ապրելով հայտնի Համբույրների նրբանցքում՝ երիտասարդները հանդիպում են միմյանց առջև գտնվող պատշգամբներում։ Աննայի ընտանիքը հարուստ է լինում, իսկ Կարլոսը լինում է աղքատ հանքագործի որդի, ինչն էլ նրանց համատեղ ապագան դարձնում է անհնարին։ Ահա թե ինչու է սիրահարների հերթական հանդիպմանը Աննայի հայրը սպանում դստերը։ Կարլոսին չի հաջողվում  փրկել աղջկա կյանքը, և նա նրա ձեռքին է թողնում իր վերջին համբույրը։ guanajuato kissing alleyԱյսօր Գուանախուատոն առաջարկում է բոլոր ցանկացողներին համբուրել միմյանց հայտնի փողոցում և ստանալ 15 տարվա հաջողություն և երջանկություն անձնական կյանքում։ Իսկ քաղաք այցելած միայնակ զբոսաշրջիկները կարող են պարզապես հիանալ քաղաքի ճարտարապետությամբ և պատմական ժառանգությամբ։

You might also like