Մեքսիկայի տուրիզմի վարչությունը Lapiz գովազդային գործակալության հետ համատեղ ստեղծել է բարձրտեխնոլոգիական համակարգ, որը առաջացնում է ամպ տեկիլայից։ Այդ մասին հայտնում է Travel and Leisure-ը։
Բեռլինի Գեղարվեստական պատկերասրահում տեղադրված օբյեկտը ներառում է ուլտրաձայնային խոնավեցուցիչներ, որոնք տեկիլան վերածում են խիտ գոլորշու։ Այնուհետև այդ մառախուղը թանձրանում է, և դրանից սկսում են ալկոհոլի կաթիլներ թափվել։
Ամբողջ համակարգը այնպես է կարգավորած, որ ամպը գոյանում է և սկսում «անձրևել» այն ժամանակ, երբ Բեռլինում վատ եղանակ է լինում։ Տուրիզմի վարչությունը մտադիր է այս օբյեկտի միջոցով դեպի Մեքսիկա գրավել զբոսաշրջիկների Գերմանիայից։