Մեքսիկացին կնոջ արգելքի պատճառով Աշխարհի առաջնություն է ուղարկել իր ստվարաթղթե պատճենը
Մի խումբ մեքսիկացի երկրպագուներ Ռուսաստան են ժամանել իրենց ընկերոջ ստվարաթղթե պատճենի հետ։
Մեքսիկացի ֆուտբոլային երկրպագու Խավիերի խիստ կինը արգելել է նրան ընկերների հետ մեկնել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Ստվարաթղթե Խավիերի արկածները Ռուսաստանում Facebook-ում հրապարակում են նրա ընկերները։
Ստվարաթղթե պատճենի հագին «Ինձ կինս չի թողել մեկնել» գրությամբ շապիկ է, իսկ իսկական Խավիերը հետևում է առաջնությանը տանից։ Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 15-ը։ Առաջնությունը անցկացվում է երկրի 11 քաղաքներում։