Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, ով թողնելու է իր պաշտոնը նոյեմբերի 30-ին, դիմել է Կոնգրեսին առաջարկով` փոխել պետության անվանումը` «Մեքսիկայի Միացյալ Նահանգները», և անվանել երկիրը պարզապես «Մեքսիկա»: «Մեզ այլևս անհրաժեշտ չէ կրկնօրինակել այլ երկրների անունները: Ներեցեք բառախաղի համար, բայց Մեքսիկան Մեքսիկան է»,-հայտարարել է նախագահը:
Պաշտոնական անվանումը Մեքսիկան ստացել է XIX դարում `անկախություն ձեռք բերելուց հետո: Նոր պետության ղեկավարությունը օրինակ վերցրեց ԱՄՆ-ից` համարելով հարևան երկրի քաղաքական համակարգը ավելի առաջադեմ: Մեքսիկայի ամբողւական անվանումը օգտագործվում է միայն պաշտոնական փաստաթղթերում և արարողությունների ժամանակ, ինչպես նաև` մետաղադրամների վրա: