Հայտնի են տղամարդկանց համար 2012 թվականի աշխարհի լավագույն քաղաքները

AskMen ինտերնետ-ամսագիրը կազմել է տղամարդկանց համար աշխարհի լավագույն քաղաքների ցանկը: Քաղաքները ընտրվել են չափանիշներով, որոնք հետաքրքրում  և գրավում են ուժեղ սեռին` գիշերային կյանք, բարեր, ակումբներ, աղջիկներ, սպորտ: Այսպիսով, տղամարդկանց համար աշխարհի  5 լավագույն քաղաքները.

 

1. Լոնդոն
2. Մումբայ
3. Ռիո դե Ժանեյրո
4. Վաշինգտոն
5. Շանհայ

Աշխարհի  29 լավագույն քաղաքների ցանկում տղամարդկանց կողմից կան շատ հետաքրքիր մեկնաբանություններ` կապված տարբեր ճանապարհորդությունների հետ: Օրինակ, Իսպանիայի Կարտագենան  (7-րդ տեղ) տղամարդիկ բնորոշել են այսպես. «լողափային երեկույթներ, որոնց մասին կարելի է միայն երազել»:  Արուբայում լավագույն օդապարիկային սերֆինգն է և ծովայինները: Բարսելոնը, որն անցած տարի առաջին տեղում էր, այս տարի իջել է 14-րդ հորիզոնականը, իսկ Բուենոս Այրեսը անցած տարվա երկրորդ տեղից իջել է տասներորդ տեղը: Մայամին, որ անցյալ տարի երրորդ տեղում էր, այս տարի առհասարակ չի հայտնվել ցուցակում. հայտնում է CNN-ը:

You might also like