Դա կարող է անակնկալ լինել յուրաքանչյուր կնոջ համար, ով եթե գեթ մեկ անգամ փորձել է տղամարդուն «քաշել» առևտուր անելու, բայց ինտերնետում տղամարդիկ ավելի շատ և ավելի ծախսատար առևտուր են անում, քան կանայք: Այս մասին հայտնի է դարձել 100$ և ավելի եկամուտ ունեցող տղամարդկանց գնողունակության մասին ուսումնասիրության արդյունքում:
Արևմուտքում ապրող տղամարդկանց գերակշռող մեծամասնությունը (84%) ինտերնետում գնումներ են անում իրենց համար (տղամարդկանց միայն 1%-ն է խոստովանել, որ իրենց փոխարեն այլ մարդ է առևտուր անում): Մեծ նշանակություն ունի այստեղ գնումներ կատարելու թեթևությունը, որը ապահովվում է թվային տեխնոլոգիաների միջոցով: iProspect ընկերությունը, որը անցկացրել է հետազոտությունը, պարզել է, որ այն ժամանակ, երբ տղամարդկանց մեծամասնությունը գնումներ է անում ստացիոնար համակարգիչներով, ապրանքների որոնումները մեծամասամբ կատարում են շարժական սարքերի միջոցով: Բացի այդ, eMarketer-ի հետազոտության համաձայն, տղամարդիկ մոբիլ ինտերնետով ավելի շատ են փնտրում իրենց հետաքրքրող ապրանքը:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ տղամարդկանց 48%-ը, ովքեր ունեն $3-30 հազար եկամուտ, ինտերնետով գնումներ են անում շաբաթական մոտ երկու անգամ: 59%-ը գրքեր և գրականություն են գնու, 52%-ը` էլեկտրոնային տարաբնույթ պարագաներ, 49%-ը ավիատոմսեր և հյուրանոցներ են ամրագրում: