Թագավորական ընտանիքի անդամներին արգելել են ուտել ոստրե և խմել ջուր
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամների համար մթերքների սև ցուցակ են կազմել։
Դիետոլոգները կազմել են արգելված մթերքների ցանկը բրիտանական թագավորական ընտանիքի անդամների օտարերկրյա այցելությունների համար, որպեսզի պաշտպանեն նրանց թունավորումից։ Այդ մասին գրում է Independent-ը։
Արգելված մթերքների առաջին և հիմնական խմբում հայտնվել են խեցեմորթների բոլոր տեսակները, որոնք հում օգտագործումը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների կարծիքով, առավել վտանգավոր է վնասակար վիբրիոնի պատճառով, որն ապրում է ափամերձ ջրերում։
Սև ցուցակի հաջորդ մթերքը հում միսն ու կիսաեփ սթեյքն են, որում ևս պահպանվում են մարդուն հակացուցված միկրոօրգանիզմներ։
Բացի այդ, թագավորական ընտանիքի անդամներին արգելված է խմել ծորակի ջուր, եթե անգամ դա ընդունված է տվյալ երկրում։