Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից երկրները պարգևատրվել են անսովոր անվանակարգերում

Wall Street Journal-ը որոշել է անսովոր աշխարհի առաջնություն անցկացնել  32  երկրների միջև, որոնք մասնակցում էին համաշխարհային ֆուտբոլային ֆորումին, բայց ուրիշ ցուցանիշներով: Ամերիկյան պարբերականը պարզել է, թե որ երկիրը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն արտագաղթյալների և ներգաղթյալների թվով: Կամ սպառած մրգի, բանջարեղենի կամ օղու ծավալով: Արդյունքները շատ հետաքրքիր են ստացվել: Եթե դիտարկենք արդյունքները, ապա ստացվում է  երկրի շատ հետաքրքիր  պատկեր:

FIFA-World-Cup-2014-

Շվեյցարիա՝ աշխատասեր ներգաղթյալների և խնձորի դիետա պահող  կանանց երկիր:

Մեքսիկա՝ եգիպտոցորեն և ձիթապտղի յուղ ուտելուց հոգնած ներգաղթյալների երկիր: 

Հունաստան՝ անընդհատ ծխող բժիշկների և լոլիկ սիրող զինվորականների երկիր:

Ճապոնիա՝ անտառներում ապրող և ծովամթերք ուտող նիհար երկարակյացների երկիր:

Ռուսաստան՝ շատ խմող և կարտոֆիլ ուտող՝ բջջային հեռախոսների սիրահարների երկիր: 

ԱՄՆ՝ Զինված գեր քաղցրակերների երկիր:

Բելգիա՝ Ներմուծումներով  ապրող քաղաքների երկիր:

Հոնդուրաս՝ մարդասպանների երկիր:

Բոսնիա և Հերցեգովինա՝ գործազուրկների երկիր  (44%):

Նիդեռլանդներ՝ ողջ օրը համացանցում նստած կաթնակերների  (երկրի բնակիչների 93%) երկիր:

Ֆրանսիա՝ գինու սիրահարների երկիր:

Խորվաթիա՝ երկիր, որտեղ մեկ բնակչին բաժին է հասնում գրեթե 2.5 զբոսաշրջիկ: 

Բրազիլիա՝ չամուսնացած կանանց երկիր:

Ալժիր՝ սոխ սիրողների և երկրի պաշտպանության համար գումար չխնայողների երկիր:

Հարավային Կորեա՝ բանջարեղեն ուտող գյուտարարների երկիր: 

You might also like