Մեգան Մարկլին արգելել են ճանապարհորդության ընթացքում ուտել սիրելի ուտեստը

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դա արվում է, որպեսզի խուսափեն բերանի տհաճ հոտից։

Արքայազն Հարրիին և Մեգան Մարկլին արգելել են ուտել սխտորով  ուտեստներ իրենց պաշտոնական ուղևորությունների և ճանապարհորդության ընթացքում։

Նաև պարզ է դարձել, որ թագուհի Ելիզավետա  II-ը ատում է սխտորն ու արգելում այն ավելացնել ուտեստների մեջ։ «Մենք երբեք չենք պատրաստվում ուտեստներ սխտորով և սոխի շատ քանակությամբ։ Թագուհին դա երբեք թույլ չի տա», —պատմել է Բուքինգեմյան պալատի շեֆ խոհարար Դարրեն Մաքգրեյդին։

Մեգան Մարկլ

Իսկ Մեգան Մարկլը խոստովանել է, որ իր սիրելի ուտեստներից մեկը՝  «ֆիլիպինյան հավով ադոբոն», պարունակում է շատ սխտոր, այդ պատճառով ճանապարհորդությունների ընթացքում նա պետք է հրաժարվի դրանից։ Սակայն  Սասսեքսի դքսուհուն թույլատրվում է այդ  ուտեստը պատրաստել տանը, եթե պաշտոնական ուղևորություններ նախատեսված չեն։

You might also like