Աշխարհում ամենամեծ հյուրանոցը կկառուցվի 2017 թվականին սաուդյան Մեքքա քաղաքում, որտեղ գտնվում է մահմեդական սրբատեղին․ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է սաուդյան «Սաբկ» էլեկտրոնային թերթը։
Պարբերականի տվյալներով՝ հյուրանոցի 12 աշտարակներում կտեղակայվեն 10 հազար համար, 70 ռեստորան, կոնֆերանս սրահներ և սուպերմարկետներ։ Հյուրանոցի աշխարհում ամենաբարձր գմբեթը կնախագծվի անդալուզյան (մարոկկոյան) ոճով։
Հյուրանոցի 10 աշտարակների համարները կլինեն չորասաստղանի մակարդակի, իսկ երկու աշտարակներում տեղ կգտնեն հինգաստղանի համարները և թագավորական ապարտամենտները։ Հյուրանոցի տանիքին կկառուցվի ուղղաթիռային հրապարակ։
Ամեն տարի Մեքքա է այցելում միլիոնավոր ուղտագնաց մահմեդականներ ամբողջ աշխարհից։