Travel and Leisure պարբերականը հրապարակել է հյուրանոցների ցանկը, որոնք պատկանում են հայտնիներին և որտեղ նրանք հաճախ են կանգ առնում։ Սեփականատերերի թվում եղել են դերասաններ, մարզիկներ, ռեժիսորներ, դիզայներներ։ Ճանապարհորդների համար կազմվել է յուրօրինակ ուղեցույց այն հանգստի վայրերով, որտեղ կարելի է հանդիպել այս կամ այն աստղին․ գրում է Lenta-ն։
Այսպիսով, դերասան Հյու Ջեքմանը հանդիսանում է Gwinganna Health Retreat հյուրանոցի համասեփականատեր, որը գտնվում է Ավստրալիայի Ոսկե ափին։ Այստեղ նա երկու ամիս շարունակ մարզվել է, պատրաստվել Ռոսոմախա ֆիլմում համանուն կերպարին։Ռոբերտ Դե Նիրոյին է պատկանում միանգամից մի քանի հյուրանոց՝ Միլանում Nobu Hotel-ը (որը ճանաչվել է ամենավատն աշխարհում լյուքս դասի հյուրանոցների մեջ 2015 թվականին) և Նյու Յորքի Greenwich Hotel-ը։ Բացի այդ, դերասանը հանդիսանում է Nobu Hospitality Group-ի համասեփականատեր, որին է պատկանում 32 ռեստորան և ինը հյուրանոց ամբողջ աշխարհում։
Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի երկրպագուներին հետաքրքիր կլինի հանգստանալ նրա հինգ առողջարաններից մեկում՝ Բելիզում, Իտալիայում, Գվատեմալայում կամ Արգենտինայում։ Բացի այդ, նրան են պատկանում երկու խաղողի այգիները, ռեստորանը և կինոստուդիան։
Տնտեսող զբոսաշրջիկները կարող են կանգ առնել բյուջետային Big Sleep ցանցի հյուրանոցներում, որի գլխավոր ներդրողը Ջոն Մալկովիչն է։ Հյուրանոցները գտնվում են Քարդիֆում, Չելտնեմում և Իստբորնում։
Թենիսիստ Էնդի Մարեյը, ինչպես պարզել է պարբերականը, ունի հինգաստղանի Cromlix Hotel հյուրանոց, որը գտնվում է Շոտլանդիայի համանուն քաղաքի XIX դարի կառույցում։ XIX դարի մյուս կառույցը, որը վերածվել է հյուրանոցի, պատկանում է դերասան Ռիչարդ Գիրին․ նա հանդիսանում է նյույորքյան Բեդֆորդում գտնվող The Bedford Post Inn հյուրանոցի սեփականատերը։
Ցանկում նաև նշված է Բելիզում գտնվող Blackadore Caye առողջարանը։ Այստեղ 2018 թվականին կբացվի Լեոնարդո Դի Կապրիոյի հյուրանոցը։ Դերասանը մտադիր է ստեղծել շքեղ էկոհյուրանոց, որի համար գնել է մի ամբողջ կղզի 1,75 միլիոն դոլարով։
Մյուս հյուրանոցատեր հայտնիներից են Էլիզաբեթ Հերլին, Ռոբերտ Ռեդֆորդը, Դոնաթելա Վերսաչեն և Բոնոն։