Եգիպտոսի Հնագույն հուշարձանների և մշակութային ժառանգության նախարարությունը թույլատրել է կազմակերպել մասնավոր միջոցառումներ օրվա մութ ժամերին Գիզայի բուրգերի մոտ․ նշված է Եգիպտական տուրօպերատորների ասոցիացիայի նամակում, որը հրապարակվել է «Յոում7» պարբերականում։
Նման մեկ միջոցառման սակագինը կազմում է վաթսուն հազար եգիպտական ֆունտ (6,8 հազար դոլար)․ գրում է Տուրիզմ․ՌԻԱ-ն։ Եգիպտական իշխանությունները նաև հավանության են արժանացրել երեկոյան ժամերին թանգարանների բացման մասին տուրօպերատորների առաջարկը։ Մասնավորապես, հայտնի Կահիրեի թանգարանը зկգործի կիրակի և հինգշաբթի օրերին 17:30-ից 21:00-ին։ Երեկոյան ժամերին թանգարան այցելությունը զբոսաշրջիկներին կարժենա 120 եգիպտական ֆունտ (13,5 դոլար)։ Դա մի փոքր թանկ է ցերեկային այցերի գնից, բայց այն թույլ կտա մեծ թվով զբոսաշրջիկների այցելել Հին Եգիպտոսի հուշարձանների հայտնի շտեմարանը։ Բացի այդ, երեկոյան այնտեղ այցելուների քանակը քիչ կլինի, իսկ դա նշանակում է, որ զբոսանքը ավելի հաճելի կլինի։
Այս միջոցները պետք է ինչ-որ չափով վերականգնեն շարժը Եգիպտոսի տուրիստական ոլորտում, որն արդեն հինգ տարի իր վատ ժամանակներն է ապրում քաղաքական իրարանցումների և անվտանգության հարցերում ծագած խնդիրների պատճառով։