Շվեդիայի «Մաքդոնալդս» արագ սննդի ռեստորանների ճաշացանկում հայտնվել է նոր ուտեստ Maestro Classic համբուրգերներ։ Այն համտեսելու համար, ինչպես գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Luxurylaunches-ի հաղորդագրությանը, անհրաժեշտ է ամրագրել սեղան ցանցի հաստատություններից մեկում։
Պարբերականը չի նշում, թե ինչ բաղադրամասերից է բաղկացած ուտեստը և որքան այն կարժենա, բայց ընկերության ներկայացուցիչները այն ներկայացնում են՝ որպես լյուքս դասի բուրգեր։ Այն կարելի է համտեսել սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ին։ Որպես հիմնական ուտեստի լրացում՝ այցելուներին նաև կառաջարկեն աղանդեր՝ պաղպաղակ կամ թխվածքաբլիթ։
«Մենք ցանկանում ենք մեր այցելուներին հնարավորություն տալ առաջինը համտեսելու Maestro Classic-ը և պատվիրել սեղան իրենց սիրելի ռեստորանում»,—հայտարարել է Շվեդիայում «Մաքդոնալդսի» մարքեթինգի բաժնի տնօրեն Ջեֆ Ջաքեթը (Jeff Jackett)։
«Մաքդոնալդսի» մրցակիցներից մեկը՝ Burger King-ը, Սաուդյան Արաբիայում կվաճառի կանաչ բուրգերներ։ Այն նվիրված է թագավորության հիմնադրման 83-ամյա հոբելյանին։ Մի քանի ամիս առաջ ցանցը Ճապոնիայում վաճառում էր կարմիր բուրգերներ, իսկ դրանից առաջ՝ սև։
Գույների հետ փորձարկումներ է արել նաև KFC-ն։ Օրինակ, 2015 թվականի օգոստոսին ցանցի ռեստորաններում վաճառվել է սև և վարդագույն համբուրգերներ։