Ամանորի նախօրեին Չեխիայի մայրաքաղաքի քաղաքապետը անվճար ձկան ապուր կհյուրասիրի բոլոր ցանկացողներին: Պրահայի առաջին դեմքը կբաժանի անվճար ապուրը՝ պատրաստված ավանդական բաղադրատոմսով, քաղաքի կենտրոնի միանգամից մի քանի վայրերում:
Պրահայի քաղաքապետ Ադրիանա Կրնաչովան խոստանում է բաժանել շուրջ 2 հազար բաժին Հին Քաղաքի հրապարակում 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-ից 13:00-ին: Հյուրասիրություն կբաժանեն նաև քաղաքի մի շարք այլ վայրերում: Ձկան ապուրի բաժանումը Պրահայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հին ավանդույթ է և ամen տարի գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների: Միջոցառմանը մասնակցելու վերջնական փաստարկն էլ այն է, որ բաղադրատոմսում առկա է կոնյակ: