Միապաղաղ ձմեռվանից հետո քաղցած և տեսարժան վայրերի կարոտ զբոսաշրջիկները ձգտում են իրենց քաղցը հագեցնել՝ մասնակցելով բազմաթիվ միջոցառումների, այդ պատճառով մայիսը ոչ պաշտոնապես կարող ենք անվանել մեծ սննդի ամիս: Սկսած վիսկիից և պանրի որոնումներից մինչև ֆլորենտիական պաղպաղակ, Ուեֆայի ժամանակ ըմպած գարեջրից մինչև շոմպայն. ընտրեք՝ ըստ ախորժակի:
Խորովածի աշխարհի առաջնություն
16–18 մայիս, Մեմֆիս, ԱՄՆ
Մեծ խորոված-փարթիի գալիս են ԱՄՆ-ի բոլոր ծայրերից: Եվ դա բնական է: Չէ որ Մսի պատրաստման այս մրցույթի հաղթողը ստանում է բավականին լավ մրցանակ՝ 130 000 դոլար: Ընդ որում՝ մրցակցությունը մեծ է լինելու. Ամերիկայում խորովածի արվեստին լիովին տիրապետում է ցանկացած ամերիկյան ընտանիք: Որպեսզի մարդիկ այս տոնից տուն գնան ոչ միայն լիքը փորով, այլև լավ հիշողություններով, առաջնության ընթացքում կանցկացվի «Միսս Փիգգի» մրցույթ, որտեղ հասուն տղամարդիկ կհագնեն բալետի համազգեստ և կմրցակցեն բարձր և հետաքրքիր խռնչալու հմտությամբ: