Միապաղաղ ձմեռվանից հետո քաղցած և տեսարժան վայրերի կարոտ զբոսաշրջիկները ձգտում են իրենց քաղցը հագեցնել՝ մասնակցելով բազմաթիվ միջոցառումների, այդ պատճառով մայիսը ոչ պաշտոնապես կարող ենք անվանել մեծ սննդի ամիս: Սկսած վիսկիից և պանրի որոնումներից մինչև ֆլորենտիական պաղպաղակ, Ուեֆայի ժամանակ ըմպած գարեջրից մինչև շոմպայն. ընտրեք՝ ըստ ախորժակի:
Եվրատեսիլ, Մալմո, Շվեդիա
14-18 մայիս,Մալմո, Շվեդիա
Հայաստանի ներկայացուցիչ «Դորիանս» խմբին և իր ներկայացրած «Lonely Planet» երգին կարող եք երկրպագել Եվրատեսիլ մրցույթին Շվեդիայի Մալմո քաղաքում: Խումբը հանդես կգա 11 համարի ներքո երկրորդ կիսաեզրափակչում: «Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-ին, 16-ին և 18-ին: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը հանդես կգա մայիսի 16-ին: Իսկ մինչ «Եվրատեսիլը» «Դորիանսը» մայիսի 10-ին ելույթ կունենա Կոպենհագենում: Համերգին կմասնակցեն նաև լատվիական «Պեր» խումբը, որն այս տարի «Եվրատեսիլում» հատուկ հյուր է, և «Եվրատեսիլ 2013»-ում Ռուսաստանը ներկայացնող Դինա Գարիպովան: Հաջողություն մաղթենք մեր տղաներին: Իսկ եթե դիտելու եք նրանց ելույթը հենց Շվեդիայում, չմոռանաք քվեարկել նրանց օգտին: