Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կենտրոնով երթ են կազմակերպել մարիխուանա արտադրողներն ու օգտագործողները` կոչ անելով իշխանություններին օրինականացնել թմրանյութի այս տեսակը` անկախ քանակից, թույլ տալ կանեփ աճեցնել սեփական օգտագործման համար և թմրանյութի կախվածության կամավոր բուժման ազգային անվճար ծրագիր ընդունել: Նմանատիպ երթեր են կազմակերպվել են երկրի բազմաթիվ այլ քաղաքներում:
Ցուցարարների կարծիքով` թմրանյութի օգտագործման օրինականացումը կօգնի պայքարել նարկոմաֆիայի դեմ` զրկելով նրան ստվերային եկամուտներից:
Մարիխուանայի օրինականացման համար նմանատիպ երթերը կազակերպվում են ոչ պետական Global Marijuana March կազմակերպության կողմից սկսած 1999-ից: Արգենտինայում նման միջոցառումներ արդեն յոթերորդ անգամ են տեղի ունենում: Այս տարի լատինաամերիկյան երկրներից նման երթեր տեղի են ունեցել Բրազիլիայում, Կոլումբիայում, Կոստա-Ռիկայում, Մեքսիկայում, Պարագվայում, Պերուում, Չիլիում և Ուրուգվայում:
Համաձայն պաշտոնական վիճակագրության` 2 մլն արգենտինացիներ ամեն օր մարիխուանա են օգտագործում, իսկ յուրաքանչյուր 100-րդ արգենտինացին` կոկաին:
Թմրանյութի կառավարման միջազգային կոմիտեի տվյալներով` մարիխուանան ամենատարածված թմրանյութն է աշխարհում, այն օգտագործում է մեր մոլորակի բնակիչների 4.4%-ը: / 1in.am /