2013 թվականի հունվարի 1-ին Հոլանդիայում ուժի մեջ մտավ օրենք, ըստ որի արգելվում է թեթև թմրամիջոցների վաճառքը: Նրա մասին քննարկումները տարվում են վաղուց և դրանից հետո օրենքը ենթարկվել է էական փոփոխությունների: Դրանցից գլխավորն այն է, որ զբոսաշրջիկներին կշարունակեն վաճառել մարիխուանա Ամստերդամում և այլ խոշոր քաղաքներում կաֆե-շոթերի սահմաններում` ինչպես նախկինում: Օտարերկրացիներին այս կանաչի վաճառքը արգելված է սահմանամերձ քաղաքներում, մասնավորապես` Մաստրիխտում:
Սակայն Հոլանդիայի մայրաքաղաքի վարչակազմը որոշում է կայացրել չտարածել արգելքը զբոսաշրջիկների վրա, քանի որ այդ դեպքում, առաջին հերթին, կավելանա թմրանյութերի անօրինական վաճառքը, և, երկրորդ, Ամստերդամը կդառնա պակաս գրավիչ հյուրերի համար: Այս գաղափարը պաշտպանել են Ռոտերդամը և երկրի այլ քաղաքներ. հայտնում է Guardian.co.uk-ն: Հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենքը տարածվում է միայն 18 տարեկանից փոքր անձանց վրա: Բացի այդ, արգելված է մարիխոււանա ծխել ուսումնական հաստատությունների մոտ: