Հանրահայտ երգչուհի Մրայա Քերին մեկնել է Իտալիայի լողափերից մեկը, կարծես թե, միայն նրա համար, որ ցուցադրի իր հիանալի կառուցվածքը: 2011 թվականին դստեր և որդու ծնվելուց հետո աստղը գիրացել էր նվազագույնը 30 կիլոգրամով, բայց այժմ ավելորդ քաշը այլևս նրան չեն անհանգստացնում:
Այս օրերին երգչուհին Իտալիայում զբաղված է տեսահոլովակի աշխատանքներով, որը կներկայացնի հուլիսի 23-ին նոր ալբոմում. հայտնում է Usatoday.com-ը: Նկարահանումներից զատ՝ 43-ամյա երգչուհին ժամանակ է գտնում նաև լողափային հանգստի համար:
Կապրի կղզու ափին նա զբոսնել է սև փոքրիկ բիկինիով, որը հաջողությամբ ընդգծել է նրա բարեկազմ կառուցվածքը: ԶԼՄ-ները նշում են, որ նրա ընկերախումբը բաղկացած է եղել միայն գործընկերներից, որոնք նույնպես նախանձելի կառուցվածք են ունեցել: