Մադամ Տյուսոյի թանգարանի հոնկոնգյան մասնաճյուղը համալրվել է նոր ցուցանմուշով՝ աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Մարիա Շարապովայով: Ինչպես հայտնում է Mid-day.com-ը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառակի հաղթողը դարձել է թենիսի առաջին ներկայացուցիչը, ում արձանը հայտնվել է թանգարանի սպորտային բաժնում:
«Շարապովան կդառնա առաջին թենիսային հայտնին մեր թանգարանում, և այցելուները կարող են նրա հետ մրցել ինտերակտիվ մակարդակով,- մեջբերում է Eurosport-ը Մադամ Տյուսոյի թանգարանի հոնկոնգյան մասնաճյուղի տնօրեն Քելլի Մակի խոսքերը,- Ուրախ կլինենք այստեղ ընդունել Մարիային, նաև ակնկալում ենք այս տարի գրավել մարզաշխարհի այլ հայտնի աստղերի»:
Թենիսիստուհու մոմե արձանիկը կանգնեցրել են «չեմպիոնային» սրահում հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի և ոչ պակաս հայտնի չինացի բասկետբոլիստ Յո Մինի կողքին: