Կոպենհագենում բացվել է Դանիայի թագուհու ցուցահանդեսը

Կոպենհագենի մոտ գտնվող «Արքեն» ժամանակակից արվեստի թանգարանում հունվարի 28-ին բացվել է Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդի ցուցահանդեսը՝ նվիրված թագուհու կառավարման 40-ամյակին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, «Գույնի էությունը՝ Մարգարետ 2-րդ թագուհու արվեստը» տևելու է մինչև հուլիս ամիս:

Ցուցադրությունը դարձել է թագուհու ստեղծագործությունների խոշորագույն ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 35 աշխատանքներ՝ ակրիլով արված նկարներ, ջրանկարներ և կոլաժներ, որոնք ստեղծվել են վերջին 35 տարԻների ընթացքում:

Associated Press-ին տված հարցազրույցում Մարգարետ 2-րդը պատմել է, որ գեղանկարչությամբ զբաղվելու համար նրան ոգեշնչում են դանիացի վարպետների բնանկարները, ինչպես նաև «ոսկե դարի» նկարիչների ստեղծագործությունները:

Թագուհին զբաղվում է ոչ միայն գեղանկարչությամբ, այլ նաև գրքերի պատկերազարդումով:

Աղբյուրը` PanArmenian.net

You might also like