Փետրվարի վերջին և մարտի սկիզբին հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Տանզանիայի Սերենգետի ազգային պարկ, որպեսզի հիանան այծքաղերի, զեբրերի և ընձուղտների ձագերով, որոնք լույս աշխարհ են գալիս հենց այդ շրջանում: Այդ ժամանակ դեռևս չոր սեզոն է, և ճշգրիտ պլանավորել ճանապարհորդությունը դժվար չէ. կենդանիները արածում են Սերենգետիի հարավում գտնվող կանաչ հարթավայրերում:
Մարտի սկզբին կարելի է հիանալ ոչ միայն սմբակավորներով, այլև`գիշատիչներով, որոնք հավաքվում են հոտով, որպեսզի որս կատարեն: Բնակության և սաֆարիի համար լավագույն տեղը Նդուտու (Ndutu) լճի շրջակայքն է: Այնտեղ կարելի է ամրագրել հիանալի տնակներ և տեղեր քեմփինգներում. հայտնում է About.com-ը:
Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկները կարող են հիանալ հազվագյուտ չվող թռչուններով, որոնք հանգստանում են երկար ճանապարհորդությունից առաջ: Փետրվարը և մարտը նաև հիանալի ժամանակահատված են Կիլիմանջարո և Մերու բարձրանալու, ինչպես նաև` դեպի Զանզիբար ուղևորություն կատարելու համար, որտեղ այս ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ փառատոններ: