Լուսանկարչական ապարատը հանդիսանում է անբաժանելի մաս ցանկացած ուղևորության ընթացքում: Եվ ամեն քաղաքում կան վայրեր, որոնց նկարելը համարվում է ցանկացած զբոսաշրջիկի պարտքը: Սակայն դրանցից յուրաքանչյուրում կան այնպիսի վայրեր, որոնք պակաս հետաքրքիր և գեղեցիկ չեն, քան հանրաճանաչ վայրերը, այնպիսի անկյուններ, որոնք հայտնի են միայն տեղի բնակիչներին: Տեղաբնակների գաղնիքները բացահայտել կօգնի Էրիկ Ֆիշերի Locals and Tourists նախագիծը:
Նախագիծն իրենից ներկայացնում է քարտեզների շարք, որը կապված է Flickr ֆոտոկայքի գեոլոկացիայի հետ: Դրանում արտացոլվում է օբյեկտները և լանդշաֆտները, որոնք լուսանկարում են զբոսաշրջիկներն ու տեղաբնակները: Տեղացիներ Ֆիշերը համարում է բոլոր նրանց, ովքեր լուսանկարել են քաղաքը ավելի քան մեկ ամիս: Այդ օգտվողների համար ընտրված կետերը քարտեզում նշված են կապույտ գույնով:
Զբոսաշրջիկների հեղինակը համարում է նրանց, ովքեր նույն քաղաքում լուսանկարել են մեկ ամսից քիչ: Իսկ նրանց սիրված տեղերը նշանակված է կարմիր գույնով: Քարտեզում ներկայացված են Նյու Յորքը, Տոկիոն, Լոնդոնը, Բարսելոնը, Ամստերդամը, Տորոնտոն, Մադրիդը, Ստոկհոլմը և Դուբլինը. այս մասին հայտնում է Diariodelviajero.com-ը: