Աշխարհի քարտեզը, որը կարելի է հաճույքով ուտել (Ֆոտո)

Նյույորքյան տաղանդավոր լուսանկարիչ Հենրի Հարգրիվզը ոճաբան Քեյթլին Լևինի հետ համատեղ պատրաստել են աշխարհի տարբեր երկրների քարտեզները, որոնք ամբողջովին պատրաստված են մթերքներից: Յուրքանչյուր երկրի քարտեզը ստեղծելիս նրանք օգտագործել են բաղադրիչներ՝ կապված տվյալ մշակույթի հետ:

Country

Օրինակ, Հնդկաստանի քարտեզը բաղկացած է համեմունքներից, ֆրանսիայինը՝ պանրից և հացից, Անգլիայինը՝ թխվածքաբլիթներից, Ճապոնիայինը՝ ջրիմուռներից, Չինաստանինը՝ լապշայից, Իտալիայինը՝ լոլիկներից, Աֆրիկայինը՝ բանաններից, ԱՄՆ-ինը՝ եգիպտացորենից և փոփկորնից, Հարավային Ամերիկայինը՝ ցիտրուսներից, Ավստրալիայինը՝ ծովախեցգետնից, Նոր Զելանդիայինը՝ կիվիից: Բոլոր մթերքները խնամքով կտրված և դասավորված են՝ ստեղծելով տարօրինակ պատկեր:

Country

«Այս քարտեզները աշխարհի մթերքների զվարճալի արտացոլանքն է մեր մեկնաբանությամբ,- պատմում է  Հենրի Հարգրիվզը,- այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես է սնունդը միավորում ամբողջ երկրագունդը»:  Լուսանկարչի բոլոր աշխատանքները կարելի է տեսնել նրա պաշտոնական կայքում՝ henryhargreaves.com:

CountryCountryCountryCountryCountryCountryCountryCountry

You might also like