Մանհեթենում բացվել է աշխարհի ամենաթանկարժեք պենթհաուսը

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի Մեդիսոն ավենյուում բացվել է աշխարհի ամենաթանկարժեք պենթհաուսը։ Ինչպես հաղորում է  Property Report պարբերականը՝ գիշերը The Mark հյուրանոցի հինգ ննջասենյակներով համարում ճանապարհորդներին կարժենա  75 հազար դոլար։

The Mark

Ապարտամենտների բնակելի մակերեսը, գրում է  Lenta-ն, որը զբաղեցնում է երկու հարկ, կազմում է  1115 քառակուսի մետր, ինչն էլ  այն դարձնում է ԱՄՆ-ի լյուքս դասի համարներից ամենամեծը։ Կահույքի յուրաքանչյուր կտոր պատրաստված է հատուկ պենթհաուսի համար ֆրանսիացի դիզայներ Ժակ Գրանժի նախագծով։

The Mark

Ութմետրանոց առաստաղով համարի հատակը պատրաստված է սպիտակ կաղնու փայտից։ Պենթհաուս կարելի է բարձրանալ երեք սեփական վերելակներից մեկով։

The Mark Խոհանոցը կահավորված է  նորագույն տեխնոլոգիաներով, ճաշասենյակում կտեղավորվեն   24 մարդ։ Հյուրերը հնարավորություն կունենան ընթրիք պատվիրել ռեստորանի ավագ խոհարարին, ով ունի երեք միշլենյան աստղ։

The Mark

Ննջասենյակը ունի բուխարիով սեփական հյուրասենյակը, տաքացվող հատակ և երկու հանդերձասրահ։ Համարի մյուս յուրահատկությունը 223 քառակուսի մետր մակերեսով բացօթիկն է տանիքին, որտեղից բացվում է պանորամային տեսարան դեպի Մանհեթենը։

The Mark Հյուրանոցում հույս են հայտնում, որ պենթհաուսը առաջին հերթին կհետաքրքրի Ասիայից և Մերձավոր Արևելքից հարուստ հյուրերին։

The Mark

You might also like