Մալդիվյան հյուրանոցը բացել է սեփական օդանավակայանը

Մալդիվյան  Gaafu Alifu ատոլի  The Residence Hotels հյուրանոցային ցանցը  վերջերս բացել է սեփական Kooddoo օդանավակայանը: The Residence Maldives  հյուրանոցը գտնվում է Ֆալհումաֆուշի  (Falhumaafushi) մեկուսի կղզում, և մինչև նոր օդանավակայանի կառուցելը զբոսաշրջիկները ստիպված էին մեկ ժամ նավով հասնել այստեղ:

Kooddoo

Այժմ զբոսաշրջիկներից կպահանջվի 7  րոպե ժամանակ այստեղ հասնելու համար: Բացի այդ, Kooddoo օդանավակայանից օգտվում են նաև տեղաբնակները: The Residence Maldives-ը իր հյուրերրին առաջարկում է 94 առանձնատուն ջրի վրա կամ լողափին:

Kooddoo

Բարձր առաստաղները, ֆրանսիական պատուհանները և օվկիանոսի պանորամային տեսարանները  ստեղծում են իդեալական մթնոլորտ քաղաքակրթությունից հեռու հանգստանալու համար՝ շրջապատված արմավենիներով, սպիտակ ավազով և Հնդկական օվկիանոսի լազուրային ջրերով:

 The Residence Hotels

Հյուրանոցը հանդիսանում է հեղինակավոր The Leading Hotels of the World խմբի անդամ: The Residence Maldives-ում բնակության արժեքը երկու հոգու համար օրական արժե $880 դոլար:

You might also like