Մալդիվյան Shangri-La’s Villingili Resort և Spa առողջարանը իր հյուրերին առաջարկում է հարսանեկան միջոցառման անցկացման վեց թեմատիկ ձևեր, որոնք ծնունդ են առել աշխարհի տարբեր անկյուններում` Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Արաբական Էմիրություններում կամ էլ հենց Մալդիվյան կղզու ավանդույթներով: Տոնի ժամանակ սիրահարներին սպասվում է ռոմանտիկ ընթրիք, սպա արարողություն, պրոֆեսիոնալ լուսանկարում և հարսանեկան միջոցառման կազմակերպիչի ծառայությունները:
Shangri-La’s Villingili Resort և Spa հյուրանոցը առաջարկում է հինգ հետաքրքիր վայր հարսանեկան արարողութունները անցկացնելու համար: Սուր զգացողությունների սիրահարները կարող են սուզվել ծովածոց` կանգնել անջրանցիկ հարթակի վրա և սիրո խոստովանություն անել միմյանց, իսկ ծովային ռոմանտիկայի սիրահարները կարող են վարձել շքեղ զբոսանավ` բաց ծովում պսակադրություն կատարելու համար:
Սիրահարները հնարավորություն ունեն նաև սեր խոստովանել միմյանց հսկայական, դարերի պատմություն ունեցող «կյանքի ծառերի» սյուքի տակ կառուցված շքեղ հովանոցի տակ, կամ օվկիանոսի ափին` ավազների վրա ոտաբոբիկ կանգնելով: Այս իրադարձությունը կդառնա նորապսակների կյանքի ամենավառ հիշողություններից մեկը: