«Կանաչ աստղ» լողացող հյուրանոցը, որը գտնվում է աստղի տեսք ունեցող արհեստական կղզում, որը հիմա կառուցում է Dutch Docklands, ընկերությունը, գոլֆի սիրահարներին առաջարկում է շքեղ հանգիստ:
Dutch Docklands ընկերությունը հուսով է, որ արհեստական կղզին չի տարբերվի բնականներից և կխորհրդանշի Մալդիվների նորորարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Հոլանդական ընկերությունը, ինչպես գրում է News.com.au-ն, նախատեսում է, որ բունգալոյի գինը կտատանվի 2 միլիոն դոլարի շրջանում: Իսկ գոլֆի սիրահարները կարող են վայելել իրենց սիրելի խաղը 18 անցք ունեցող դաշտում: