Զբոսաշրջիկները, ովքեր կմեկնեն Մալայզիա, հնարավորություն են ստացել ներբեռնել իրենց սմարթֆոնների վրա հավելված, որն հանդիսանում է այդ երկրի էլեկտրոնային ուղեցույցը:
Malaysia Trip Planner անունը կրող հավելվածը հնարավորություն է տալիս ճանապարհորդներին ստանալ գործնական տեղեկատվություն երկրի մասին, տվյալներ տեսարժան վայրերի մասին և, ինչպես գրում է ETB News-ը, ամբողջական տեղեկատվություն բոլոր սպասվելիք միջոցառումների մասին, վայրերի նկարագրություն և այն տեսարժան վայրերի անունները, որոնք անպայման պետք է այցելել:
Բացի կարևոր տեղեկություններից, ծրագիրը նաև հնարավորություն է տալիս արագ տեղեկացնել ընկերներին տեսածի մասին՝ Facebook-ի և Twitter-ի միջոցով: