Ավիաընկերությունների շարքը, որոնք աշխատում են մեկուսացնել ուղևորներին աղմկոտ երեխաներից, համալրել է AirAsia Х-ը: Մալայզիայի AirAsia Х ավիաընկերությունը արգելել է մինչև 12 տարեկան երեաների տեղավորումը էկոնոմ դասի առաջին յոթ շարքերում. հայտնում է The Telegraph-ը: AirAsia Х -ը հայտարարել է իր չվերթներում «անձայն գոտի» մտցնելու ծրագրերի մասին: Հիմա, որպեսզի մանկական կամակորությունները չխանգարեն ուղևորներին, ովքեր հազվադեպ են շփվում երեխաների հետ, պարզապես անհրաժեշտ է տեղ ամրագրել էկոնոմ դասի սրահի նստատեղերի առաջին յոթ շարքերից մեկում:
Ուղևորները ավիաընկերության վեբ կայքում կարող են ինքնուրույն ընտրել իրենց նախընտրելի տեղը՝ առանց լրացուցիչ վճարի: «Անձայն գոտին» զբաղեցնում է Airbus A330-ի առաջին յոթ շարքերը՝ հենց Premium FlatBed սրահի հետևում: Այդ տեղերում ուղևորները կլինեն էկոնոմ դասի «նվազագույն աղմուկով» մասում: Համապատասխանաբար, մինչև 12 տարեկան երեաների հետ ուղևորներին այդ յոթ շարքերի տոմսեր չի վաճառվի: