Մաֆիան հրդեհել է Նեապոլի թանգարանը

Երկուշաբթի գիշերը մեծ հրդեհի արդյունքում ոչնչացել է Նեապոլի խոշորագույն թանգարաններից մեկը` «Գիտության քաղաքը»: Միջադեպից ոչ ոք չի տուժել, քանի որ երկուշաբթին, ավանդաբար,  թանգարանային հանգստի օր է: Հրշեջներից պահանջվել է մի քանի ժամ հրդեհի աղբյուրը տեղորոշելու համար, բայց գրեթե ամբողջ շենքը այրվել է. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ տեղական իշխանությունների` թանգարանը հրդեհել են միտումնավոր: Կան նույնիսկ կասկածյալներ. Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մաջիստրիսը կարծում է, որ հրդեհը կազմակերպել է տեղական «կամորրա» մաֆիան, իսկ քաղաքը արդեն վաղուց «պաշարման մեջ է»:

Museum-Napoli

Գաղտնիք չէ, որ «կամորրան» ցանկանում է տիրանալ այն հողին, որտեղ կառուցված է «Գիտության քաղաքը» էքսկուրսային և գիտական կենտրոնը: Թանգարանի ղեկավարությունը բազմիցս ստացել է սպառնալիքներ. հայտնում է  Globalpost.com-ը: Թանգարանի նախագիծը սկսվել է դեռևս 1990-ական թվականներին, երբ կառավարությունը որոշել է նոր կյանք տալ լքված արդյունաբերական գոտուն: 2001 թվականին բացվել է ինտերակտիվ թանգարանը, որտեղ ներկայացվում էր նոր տեխնոլոգիաների ոլորտի վերջին զարգացումները: 12 հազար քառ. մետր տարածք զբաղեցնող «Գիտության քաղաք» ամեն տարի այցելում էր 350 հազար մարդ: Իսկ այժմ այստեղ միայն այրված դաշտ է:

You might also like