Մադրիդում 35 տարվա մեջ առաջին անգամ ցլամարտ չի կայանա

Մադրիդում չեղյալ է համարվել ավանդական ցլամարտի փառատոնը, որը շատ սիրված է զբոսաշրջիկների շրջանում: Նշենք, որ միջոցառումը չի կայանա 35 տարվա մեջ առաջին անգամ: Ցլամարտը դադարեցվել է այն բանից հետո, երբ կենդանիները հաղթեցին բոլոր երեք ցլամարտիկներին:

bullfighting

Այդ իրավիճակում կազմակերպիչներին ոչինչ չէր մնում, քան դադարեցնել ցլամարտը: Բոլոր երեք ցլամարտիկները ստացել են տարբեր բարդության մարմնական վնասվածքներ և այժմ գտնվում են հիվանդանոցում, իսկ ցլերը, ընդհակառակը, փրկել են իրենց կյանքը:

bullfighting

Հիշեցնենք, որ Իսպանիայում կան ցլամարտի բազմաթիվ հակառակորդներ, ովքեր հանդես են գալիս այդ  «բարբարոսական գործողությունների»  դեմ: Սակայն ցլամարտը ունի նաև հավտարիմ երկրպագուներ, որոնց թվում է  գործող վարչապետ Մարիանո Ռախոյը: Ըստ նրա՝ ցլամարտը դեպի Իսպանիա է բերում բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից:

You might also like