Մադրիդի մետրոն սկսել է իր ֆիրմային հուշանվերային արտադրանքի վաճառքը, որպեսզի զբոսաշրջիկները հիշեն ոչ միայն քաղաքը, այլև նրա մետրոն:Sol կայարանում բացվել է նոր տեղեկատվական կենտրոն, որտեղ ոչ միայն տրամարդրում են անհրաժեշտ տեղեկատվություն, այլև առաջարկում են գնել այնպիսի հուշանվերներ, ինչպիսիք են` գրիչներ, ժամացույցներ, գունավոր մատիտներ, հեռադիտակներ, անձրևանոցներ, բաժակներ, գլխարկներ, զարդեր և այլն: Յուրաքանչյուր իրի վրա ամրացված է մայրաքաղաքային մետրոյի լոգոտիպը` կապույտ Metro գրությունը կարմիր հորիզոնական շեղանկյան վրա: Բացի այդ, որոշ ապրանքների վրա պատկերված է Իսիդրո ենոտը, որը դարձել է Մադրիդի մետրոյի թալիսմանը: Զբոսաշրջիկները նաև կարող են գնել փափուկ Իսիդրո խաղալիքներ: