Իսպանական մայրաքաղաքը պատրաստվում է գարեջրի փառատոնի, որը կանցկացվի երկու փուլով․ 2016 թվականի փետրվարի 25-ից 28-ին և մարտի 3-ից 6-ին։ Տոնը կկայանա Պալասիո Վիստալեգրեյում։Փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները․ կազմակերպիչները մուտքը ազատ են թողնելու։ Տոնի շրջանակններում փրփրուն ըմպելիքի սիրահարները կարող են համտեսել ամենահայտնի համաշխարհային ապրանքանիշների գարեջրերը, ինչպիսիք են, օրինակ՝ Guinness-ը, Paulaner-ը և Murphys-ը։
Հինգշաբթի և ուրբաթ օրերին տոնը կտևի 19:30-ից 24:00-ը, շաբաթ օրերին՝ 12:00-ից 24:00-ը, կիրակի՝ 12:00-ից 22:00-ը։