Մադրիդը հրավիրում է քաղաքի պալատներ

Իսպանական մայրաքաղաքի քաղաքային իշխանությունները վերականգնում են «Բարի գալուստ պալատ» ծրագիրը, որը հաջողությամբ իրականացվեց  2015  թվականին։ Փետրվարի 27-ից հերթով իրենց դռերը կբացեն Մադրիդի 13 պալատները։ Այս յուրօրինակ կառույցներ անվճար այցելելու համար, պետք է գրանցվել   www.madrid.org/palacios2016 կայքում։ Ընդհանուր առմամբ, ճարտարապետական այս հուշարձանների հետ առաջիկայում կարող է ծանոթանալ  3 500 մարդ։
Առաջինը զբոսաշրջիկներին կընդունի Santoña պալատը՝ բարոկկո ոճի XVII դարի ամրոցը։

Buenavista
Մարտին պատմության սիրահարները կարող են այցելել  Buenavista պալատ, որտեղ այժմ գտնվում է Իսպանական բանակի գլխավոր շտաբը։ Գեղեցիկ շենքը կառուցվել է 1767 թվականին և պատկանել է Ալբա դքսուհուն։ Այն ժամանակ՝ XVIII դարում, այստեղ կախված են եղել Վելասկեսի և Ռաֆայելի նկարները, որոնք այժմ գտնվում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ազգային պատկերասրահներում։

You might also like