Վրացի գործարար Թեմուր Չկոնիան մտադրվել է Հայաստանում McDonald’s ռեստորանների ցանց բացել:
Այդ մասին ինքը Չկոնիան հայտնել է «Սպուտնիկ» ռոդիոկայանին: Նա նշել է, որ հարցը քննարկվելու է ապրիլին՝ Օրլանդոյում McDonald’s ընկերության ղեկավարների հավաքին, ու կարծիք է հայտնել, որ հարցը դրական լուծում կստանա: Որպես «կողմ» փաստարկներ, Չկոնիան, մասնավորապես, նշել է, որ հայաստանցիները սիրում են այցելել ցանցի թբիլիսյան ռեստորանները:
Առաջին ռեստորանը բացվելու է Երևանում, այնուհետև ցանցի կետեր կհայտնվեն երկրի այլ քաղաքներում: Ծրագրվում է բացել ութ ռեստորան, որտեղ կաշխատի մոտ հազար մարդ: Չկոնիան նշել է նաև, որ ցանցը հայկական գյուղամթերք է գնելու:
McDonald’s-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: Panarmenian.net