Նոյեմբերի 8-ից 24-ը Մակաոյում կանցկացվի 13-րդ միջազգային խոհարարական փառատոնը: Ինչպես միշտ՝ միջոցառման անցկացման գլխավոր հրապարակ կդառնա Մակաոյի Աշտարակի առջև գտնվող ռոտոնդան:
Խոհարարակն փառատոնը կազմակերպում է Ռեստորատորների ասոցիացիան, որը խոստանում է ոչ միայն մեծ թվով զանազան ուտեստներ, այլև՝ ներկայացումներ, խաղեր և գարեջրային մրցույթներ:
Ինչպես գրում է Մակաոյի կառավարության Զբոսաշրջային վարչութունը՝ երկուշաբթիից հինգշաբթի փառատոնը կգործի ժամը 17-ից 23-ը, իսկ ուրբաթ օրվանից մինչև կիրակի՝ 15-ից 24-ը: