Չիլիի Չիլոե (Chiloé) արշիպելագի համանուն կղզում բացվել է շքեղ Refugia Lodge հյուրանոց: Այն տեղակայված է բլրի վրա՝ Չիլոե նահանգի մայրաքաղաք Քասթրոյից (Castro) 20 րոպե հեռավորության վրա: Հյուարնոցն ունի ընդամենը 12 համար, որոնք՝ բոլորը, պանորամային պատուհաններով են: Ինտերիերի բոլոր տարրերը պատրաստվել են տեղացի արհեստավորների կողմից, որի պակասը Չիլոե կղզին չի զգում:
Հյուրանոցի ռեստորանը Չիլիի խոհանոցի և գինու սիրահար համադամասերներին առաջարկում է ուտեստներ Խաղաղ օվկիանոսի թարմ ծովամթերքներից: Հյուրանոցում նաև գործում է սպա կենտրոն. այս մասին հայտնում է HotelChatter-ը: Արշիպելագի այս ամենամեծ կղզում է գտնվում նաև երկու ազգային պարկ: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բազմաթիվ էքսկուրսիաներ՝ ձիասպորտից մինչև կռուիզներ: Refugia Lodge-ում «ամեն ինչ ներառյալ» համակարգում ապրելու մեկ օրվա արժեքը $530 դոլար է մեկ անձի համար: