Հունաստանի հինգաստղանի հյուրանոց այցելած զբոսաշրջիկները զայրացել են, երբ տեսել են խոստացված լյուքս դասի հյուրանոցը շինարարության փուլում։ Blue Lagoon Princess շքեղ հյուրանոցը, որը գտնվում է Հալկիդիկի թերակղզում, իր դռներն է բացել 2015 թվականի մայիսի 4-ին։ Բրիտանական Thomson տուրօպերատորը սկսել է ակտիվորեն վաճառել հյուրանոցի համարները՝ գրավելով հաճախորդներին գովազդային գրքույկներում առկա ցնցող պատկերներով։
Սակայն Blue Lagoon Princess-ի առաջին իսկ հյուրերը Twitter -ում հրապարակել են այն սարսափի լուսանկարները, որը սպասում էր նրանց տեղում․ շինարարական բուռն աշխատանքներ, բաց մետաղալարեր, համարներում խոստացված հարմարավետությունների բացակայություն, աղբ և հյուրանոցի ամբողջ տարածքում թափված մեխեր։
Հյուրերը նաև իրենց գնահատականն են թողել TripAdvisor պորտալում՝ նկարագրելով հյուրանոցի անտանելի վիճակը և դժգոհելով կորցրած հանգստի մասին։ Thomson-ի ներկայացուցիչների կողմից երկար սպասված պատասխանից հետո հաճախորդներին տեղափոխել են այլ հյուրանոց, իսկ նրանցից ոմանք նախընտրել են ստանալ դրամական փոխհատուցում և մեկնել ճանապարհորդության ինքնուրույն։