Լյուքսեմբուրգում ուժի մեջ է մտնում ծխելու դեմ օրենքը: Ծխել արգելված է բոլոր բարերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում և մարզահամալիրներում: Նորարարության հիմնական քննադատները Horesca կազմակերպության ներկայացուցիչներն են, որը միավորում է ռեստորանային և հյուրանոցային ոլորտի աշխատակիցներին:
Նրանց կարծիքով՝ նոր օրենքը ֆինանսական կորուստներ կբերի սրճարանների և բարերի տերերին. գրում է Euromag-ը: Որպեսզի ռեստորանների, հյուրանոցների և այլ հասարակական վայրերի տերերն ու այցելուները պատրաստ լինեն նոր օրենքի կիրառմանը, նրանց վեց ամիս անցումային շրջան է տրվել. հայտնում է Wort.lu-ն: Այդ ընթացքում հաստատության ներսում ծխելը կթույլատրվի, բայց հաճախորդներին առաջիկա փոփոխությունների մասին անպայման իրազեկման դեպքում:
Ըստ իշխանությունների՝ նոր օրենքի նպատակը երեխաների, երիտասարդների և պասիվ ծխողների պաշտպանությունն է ծխախոտի բացասական հետևանքներից: Քաղցկեղի վերահսկման հիմնադրամն արդեն դրական է արձագանքել նոր օրենքին: