Լյուքսեմբուրգյան Wort-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26 -ին Լյուքսեմբուրգում մեկնարկում է «Ձմեռային լույսեր» փառատոնը և Փարիզի հրապարակում բացվում է Ձմեռ Պապի տոնավաճառը: Հաջորդիվ, նոյեմբերի 30-ին Place d’Armes-ում կբացվի ամենամյա ամանորյա տոնավաճառը: Շուրջ 100 տաղավար կվաճառի խաղալիքներ, ամանորյա նվերներ, ինչպես նաև՝ սնունդև խմիչք:
Հենց այդ հրապարակում էլ կդրվի հսկա տոնածառ: Այս տարի առաջին անգամ Սահմանադրության հրապարակում կտեղադրվի 45 -մետրանոց Սատանայի անիվ: Կլինեն նաև ավանդական կարուսելը և կախարդական գնացքը մեծահասակների և փոքրիկների համար: