Յոթերորդ տարին անընդմեջ Lufthansa ավիաընկերության մի քանի ամառային անձնակազմեր հագնում են Բավարիայի ազգային համազգեստը Օկտոբերֆեստի կապակցությամբ: Դարնդլահով (փարթամ շրջազգեստով և կորսետով զգեստ) բորտուղեկցորդուհիներին և լեդերհոզենով (կաշվե տաբատներ) և բաճկոններով բորտուղեկցորդներին կարելի է հանդիպել դեպի Մյունխեն և Մյունխենից չվերթներում:
Ամեն տարի նրանց զգեստները փոխում են գունային երանգները: Այս տարի աղջիկների զգեստները կլինեն դեղին և կապույտ. հայտնում է Jaunted պորտալը: Ուղևորներին առաջարկվում է նշել Օկտոբերֆեստը ինքնաթիռում. նրանք ստանում են Բավարիայի աղի ոլորաբլիթներ՝ պրետցելի, ինչպես նաև՝ ապակյա գավաթներով գարեջուր: