Lufthansa-ն առաջարկում է «կույր ամրագրում» անակնկալի սիրահարների համար

Արկածների և անակնկալների բոլոր սիրահարները կարող են օգտվել  Lufthansa ավիաընկերության նոր ծառայությունից։ Ընկերության ներկայացուցիչները որոշել են ոգևորել ճանապարհորդների արկածասեր ոգին և առաջարկել նրանց մեկնել ճանապարհորդության՝  տեղյակ չլինելով նշանակման վայրի մասին։

Ընտրելով Lufthansa Surprise ծառայությունը՝ հաճախորդները ընտրում են ոչ թե քաղաք, այլ՝ իրենց ուղևորության բուն նպատակը։ Օրինակ, «Տեսարժան վայրեր և մշակութային ժառանգություն» թեմայի ներքո ներկայացված են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Ֆլորենցիան, Դուբլինը, Ստամբուլը, Վարշավան, Պոզնանը, Վենետիկը, Վրոցլավը և Վիեննան, իսկ «Գիշերային կյանք և երեկույթներ» թեմայի ներքո՝ Ամստերդամը, Համբուրգը, Մադրիդը, Պրահան, Ռիգան, Վիլնյուսը և Վարշավան։ Առաջարկվող թեմաներից են նաև «Բնություն», «Տուր համադամասերների համար», «Արև և ավազ», «Ընկերություն» և «Ռոմանտիկա»։Lufthansa-Surprise-flight-and-date-selection-1-830x372Այս ծառայության շրջանակներում տոմսի արժեքը բավականին ձեռնտու է՝ ստանդարտ առաջարկների համեմատ։ Եթե ուղղությունների մեջ առկա է քաղաք, որտեղ այցելությունը ցանկալի չէ ճանապարհորդի համար, նա կարող է այդ քաղաքն հանել ընտրված թեմայի տարբերակներից։

You might also like